spinning

Ինչու՞ է պտտվելուց հետո մեզ թվում, թե մեր շուրջը ևս ամեն ինչ պտտվում է

Ընկալման իներցիայի պատճառով

Մեր աչքի շարժողական ապարատը և ուղեղի տեսողական կենտրոնները այնպես են ծրագրավորված, որ գլխի ցանկացած պտույտի ժամանակ պատկերը ցանցաթաղանթի վրա մնա կայուն: Այդ պատճառով էլ մարմնի պտույտի ժամանակ շրջակա աշխարհն ընկալվում է անշարժ վիճակում: Այս երևույթը մասամբ տեղի է ունենում աչքերի գերակտիվ շարժման արդյունքում, մասամբ էլ՝ այն պատճառով, որ ուղեղ մտնող ազդանշանների վերամշակման ժամանակ տեսողական կենտրոնները ուղղումներ են անում շարժման արագության և ուղղության մեջ: Այս համակարգը չի կարող պտույտի ավարտից անմիջապես հետո վերականգնվել, այդ պատճառով փոխարինող էֆեկտը դեռ որոշ ժամանակ շարունակում է գործել, և մեզ թվում է, թե շուրջն ամեն ինչ շարունակվում է պտտվել:

Ավելին...
aerografit
Ո՞րն է ամենաթեթև նյութը