redhead

Ինչու՞ կարմրահերներն ունեն շատ պեպեններ

Այսպիսինն է իրենց «արևայրուքը»

Մաշկի և մազերի գույնը որոշվում է պիգմենտների երկու հիմնական խմբերի կողմից՝ մուգ երանգավորման համար պատասխանատու էումելանինի և դեղնակարմրաշագանակագույն երանգ ապահովող ֆեոմելանինի: Ե՛վ կարմիր մազերը, և՛ պեպենները նշանակում են, որ գենետիկական պատճառներով էումելանինի սինթեզը թույլ է կամ ընդհանրապես տեղի չի ունենում: Կարմրահերների մաշկը ուլտրամանուշակագույնի առատությանն արձագանքում է նույն կերպ, ինչպես մնացած մարդկանց մաշկը՝ պիգմենտացիայի ուժգնացմամբ: Եվ քանի որ իրենց օրգանիզմն ի վիճակի չէ էումելանինի սինթեզն ուժեղացնել, այն ուժեղացնում է ֆեոմելանինի սինթեզը, որը դրսևորվում է պեպենների տեսքով: Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ՝ ինչու է ֆեոմելանինը թողնում առանձին հետքեր, ոչ թե հավասարապես տարածվում մաշկի վրա՝ ինչպես էումելանինը՝ սովորական արևայրուքի ժամանակ:

Ավելին...
dog
Արդյո՞ք ճիշտ է, որ շները զգում են դիմացինի վախը