hungry

Ինչու՞ են գեր մարդիկ քաղց զգում, եթե ունեն ավելորդ ճարպեր

Այդ ճարպերը «ռազմավարական» պաշարներ են

Քաղցի զգացողությունը հիմնականում առաջանում է հիպոթալամուսի ընկալիչների կողմից, որոնք սկսում են գործել, երբ արյան մեջ գլյուկոզի չափաբաժինը պակասում է: Այս երևույթը տեղի է ունենում անկախ օրգանիզմում եղած ճարպի քանակից: Քաղցի զգացողության վրա ազդում են նաև հատուկ մեխանիկական ընկալիչներ, որոնք հետևում են ստամոքսի պատերի ձգմանն ու արձակմանը: Իսկ ավելորդ ճարպերի սպառման համար պատասխանատու են առանձին՝ հիմնականում հորմոնալ մեխանիզմներ: Անգամ օրգանիզմի՝ սննդից լիովին հրաժարվելու դեպքում այս մեխանիզմները սկսում են գործել ոչ ավելի շուտ, քան վերջին անգամ սնունդ ընդունելուց 30 ժամ անց:

Ավելին...
baby
Արդյո՞ք մոր արգանդում երեխան քնում է մոր ռեժիմով, թե ունի իր սեփական ռեժիմը