books

Ինչու՞ են գրքերը լույս տեսնում նախ կոշտ կազմով, ապա միայն որոշ ժամանակ անց՝ փափուկ կազմով

Ավանդույթի համաձայն, ինչպես նաև ֆինանսական նկատառումներից ելնելով

Չնայած նրան, որ փափուկ կազմով գրքերը կամ գրպանի գրքերը (անգլերենից՝ pocket book) շատ տարածված են, փափուկ կազմով նոր լույս տեսած գիրք գտնելը գրեթե անհնար է: Հրատարակչությունը նոր գրքերը սովորաբար առաջին հերթին հրատարակում է կոշտ կազմով, իսկ որպես գրպանի գիրք՝ միայն մեկ տարի անց, այն էլ միայն այն պարագայում, եթե բնօրինակը ընթերցողների շրջանում լայն տարածում է գտել, և վերատպագման կարիք կա:

Այսպիսով, ավանդական ձևաչափերով հրատարակելը հրատարակչի համար ավելի ծախսատար է, սակայն այս ձևով գրքերի վաճառքից նրա եկամուտը ավելի շատ է, քանի որ, տրամաբանորեն, կոշտ կազմով գրքերն ավելի թանկ են: Միանգամից փափուկ կազմով տպագրվում են հիմնականում կարճ գրքերը, ժողովածուները և դեբյուտային վեպերը (կրկին միայն ոչ ծավալուն լինելու դեպքում):

Գրպանի գրքերը վաճառքի մեջ առաջինը հայտվել են ոչ թե գրքի շուկաներում, այլ մամուլի կրպակներում՝ 1930-ականներին ԱՄՆ-ում: Այս նոր ձևաչաձը, որպես այդպիսին, իսկական հեղաշրջություն առաջացրին գրքի շուկաներում, քանի որ փափուկ կազմով գրքերի տպագրությունը ավելի քիչ ծախսատար էր, և հետևաբար դրանք շուկայում շատ ավելի էժան էին: Բացի այդ, ընթերցողների համար փափուկ կազմով գիրքն իրենց հետ վերցնելն ավելի հարմար էր: Արդեն 1960 թվականին գրպանի գրքերը ամերիկյան ընթերցողների նախընտրելի տարբերակն էին:

Ավելին...
watermelon
Ինչու՞ է ձմերուկի պտղամիսը կարմիր