the universe

Ինչպիսի՞ն կլինի Տիեզերքի վախճանը

Ամենայն հավանականությամբ՝ այն կսառչի

Տիեզերքը ստեղծվել է Մեծ պայթյունի արդյունքում՝ գերխիտ և շատ տաք պայմաններում, և այդ ժամանակվանից ի վեր այն ընդարձակվում է: Նյութերի սեփական ձգողականությունը դանդաղեցնում է այդ ընդարձակումը, ինչը հիմք ընդունելով՝ երկար ժամանակ կարծել են, որ վաղ թե ուշ այդ երևույթը կփոխարինվի մինչև սկզբնական վիճակի սեղմվելով: Այդուհանդերձ, 20-րդ դարի վերջում հայտնաբերվել է, որ վերջին մի քանի միլիարդ տարվա ընթացքում ընդարձակման գործընթացն արագացել է մի հանելուկային գործոնի ազդեցությամբ, որն անվանում են մութ էներգիա: Այսպես շարունակվելու դեպքում այլ գալակտիկաներն էլ ավելի արագ կհեռանան, այնքան, մինչև լուսային արագության պատնեշն անցնելով՝ անհետանան: Աստղերը կայրեն ջրածնի պաշարները և կհանգչեն: Ենթադրվում է, որ այսպիսի վիճակում Տիեզերքը կարող է գոյություն ունենալ դեռևս անորոշ ժամանակով:

Ավելին...
fire
Արդյո՞ք ավելի արդյունավետ է հանգցնել կրակը ջրով, թե փրփուրով