wind

Արդյո՞ք բոլոր մոլորակների վրա կա քամի

Բոլոր այն մոլորակների վրա, որոնք մթնոլորտ ունեն

Քամին մթնոլորտային զանգվածների ուղղորդված շարժումն է, որն առաջանում է ճնշման փոփոխության ազդեցության տակ: Աստղից լուսավորվող մոլորակների մի կողմը տաքանում է, մինչդեռ մյուս կողմը սառչում է: Այս երևույթը հանգեցնում է օդային զանգվածների հավասարակշռության խանգարմանը, և հետևաբար նաև քամիների: Արեգակնային համակարգի մթնոլորտ ունեցող բոլոր մոլորակների վրա դիտվում են քամիներ, այն էլ հաճախ բավականին ուժգին: Մարսին բնորոշ են պարբերական մրրկահողմերը: Վեներայի ամպերի վերին շերտում քամու արագությունը հասնում է 100 մ/վ: Հսկա մոլորակների վրա մթնոլորտի շրջապտույտը դժվարությամբ է ընթանում: Ամենաարագ քամիները դիտվում են Նեպտունի վրա՝ մինչև 325 մ/վ: Քամու ռեկորդային արագություն է գրանցվել HD 189733 A b էկզոմոլորակի վրա, որտեղ ավելի քան 2 կմ/վ արագությամբ քամին կազմված է հալած ապակու կաթիլներից:

Ավելին...
fuel
Ինչպիսի՞ շարժիչն է էկոլոգիապես ավելի քիչ վնասակար՝ բենզինով, թե գազով աշխատող