Ինչքա՞ն է «կշռում» համացանցի ողջ ինֆորմացիան

Մոտավորապես 50 զետտաբայթ

Ըստ IDC վերլուծական ընկերության տվյալների՝ համացանցի սերվերների տվյալների ծավալը 2018 թվականին կազմել է 33 զետտաբայթ: Զետտաբայթը 1021 բայթն է, կամ 1000 էքսաբայթ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին հավասար է 1000 պետաբայթի, յուրաքանչյուրը կազմված 1000 տերաբայթից, որն էլ հավասար է ժամանակակից նոութբուքի կոշտ սկավառակի ծավալին: IDC-ն համացանցի տվյալների տարեկան աճը գնահատում է 30%, և նախատեսում է, որ 2025 թվականին ընդհանուր ծավալը կհասնի 175 զետտաբայթի: Իսկ այժմ համացանցում եղած ինֆորմացիան գնահատվում է 45-50 զետտաբայթ, որի կեսը պահված է ամպային պահեստներում:

Համացանցում պահվող տվյալները գրի առնելու համար անհրաժեշտ կլինեն 50 000 000 000 տերաբայթ սկավառակներ՝ Երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակչի կտրվածքով 6-7 սկավառակի հաշվարկով:

Ավելին...
kidney
Ինչու՞ են ծնվում մարդիկ չորս, բայց ոչ երեք երիկամներով