gender

Քանի՞ սեռ գոյություն ունի բնության մեջ

Անորոշ շատ

Կենդանիների մոտ երկուսից ավելի սեռ գոյություն չունի, որոնք էլ իրենց հերթին պարտադիր չէ, որ լինեն իգական և արական: Օրինակ՝ նեմանոդային Caenorhabditis elegans-ի երկու սեռերը ներկայացված են արական սեռի ներկայացուցիչներով, որոնք արտադրում են արական սեռական բջիջներ, և հերմաֆրոդիտներով, որոնք արտադրում են և արական, և իգական սեռական բջիջներ: Կենդանիների թագավորությունից դուրս կան օրգանիզմներ, որոնք ունեն ավելի մեծ թվով սեռեր: Օրինակ՝ Tetrahymena thermophila ինֆուզորիայի մոտ դրանք յոթն են: Այս տեսակի ներկայացուցիչը կարող է կոնյուգացիայի (սեռական գործընթացի ձև) մեջ մտնել միայն իրենից տարբեր ցանկացած սեռի ներկայացուցչի հետ: Բազդիոմիցետներում (սնկերի խումբ) սեռը որոշվում է գենոմի երկու բաժիններով, որոնցից յուրաքանչյուրը գոյություն ունի մի քանի տարբերակով կամ ալելներով. զուգավորվել կարող են միայն այն բջիջները, որոնք չունեն համընկնող ալելներ: Այսպիսով՝ սեռը ոչ թե օրգանիզմի, այլ սեռական բջջի հատկանիշն է: Մեկ սունկը կարող է տարբեր սեռի բջիջներ արտադրել, որոնց ընդհանուր թիվը անորոշ կերպով ահռելի է:

Ավելին...
screen
Արդյո՞ք գաջետների էկրանները վնասում են մեր տեսողությունը