anemometer

Ինչպե՞ս են չափում քամու արագությունը

Անեմոմետրի(հողմաչափ) օգնությամբ

Բաժակի տեսք ունեցող գլկխիկներով անեմոմետրը չափում է քամու հորիզոնական արագությունը՝ օգտագործելով ռոտորին ամրացված բաժակների ներճկված և ուռուցիկ հատվածներում օդի ճնշման տարբերությունը: Այս բաժակների ձևը կարելի է ընտրել այնպես, որ ռոտորի պտտման արագությունը համաչափ լինի քամու արագության հետ մինչև 100 կմ/ժ: Ուլտրաձայնային անեմոմետրով որոշում են օդային հոսանքի եռաչափ վեկտորը: Դա անում են չափելով ձայնային ազդանշանի ուշացումը՝ ձայնի արձակման աղբյուրից մինչև բարձրախոս հասնող երեք ուղղություններով: Այսպիսի սարքերն ավելի հստակ են, և նրանց չափման միջակայքը ավելի լայն է: Իսկ օդանավակայաններում և մայրուղիների վրա օգտագործվում են «կախարդները»՝ կոնաձև հողմաչափեր, որոնց ուղղվածությունը ցույց է տալիս քամու ուղղությունը, իսկ դիրքը՝ քամու ուժգնությունը:

Ավելին...
color sight
Ինչպե՞ս են որոշում, թե ինչ գույներ են տեսնում կենդանիները