time travel

Արդյո՞ք հարաբերականության տեսությունը թույլ է տալիս տեղաշարժը ժամանակի մեջ

Այո, բայց ոչ ցանկացած

Հարաբերականության հատուկ տեսության համաձայն՝ Երկիր մոլորակից գրեթե լույսի արագությամբ թռչելու և ապա նորից այնտեղ վերադառնալու դեպքում կտեսնենք, որ Երկրի վրա անցել է շատ անգամ ավելի երկար ժամանակ, քան տիեզերանավի վրա: Ժամանակը հետ տալ հնարավոր չէ, սակայն հարաբերականության ընդհանուր տեսության մեջ կան այնպիսի լուծումներ, որոնցում ժամանակատարածքի ուժեղ կորության պատճառով հնարավոր է հայտնվել անցյալում՝ միաժամանակ շարժվելով դեպի ապագա: Այսպիսի կորի ստեղծման համար անհրաժեշտ է տարաշխարհիկ հատկանիշներով նյութ, որը, հավանաբար, արձակվել է Մեծ պայթյունի արդյունքում, և առայժմ Տիեզերքում չի հանդիպվել: Փաստորեն՝ տեղափոխվել ապագա հնարավոր է, իսկ անցյալ՝ դեռևս դժվար թե:

Ավելին...
drunk
Ինչու՞ է հարբեցողների քիթը կարմիր