dinosaur

Արդյո՞ք դինոզավրերը ձայն էին արձակում

Ամենայն հավանականությամբ՝ այո

Ձայնալարերը ոսկորներ չեն պարունակում և ոչ էլ կցված են ոսկորներին, ինչի պատճառով էլ քարացած բրածոների վրա դրանց հետքերը գտնելը գրեթե անհնար է: Ինչևէ, դինոզավրերի ներքին ականջի ոսկրային հատվածի կառուցվածքը խոսում է այն մասին, որ այս կենդանիները ունեին զարգացած լսողություն: Հադրոզավրերը և այլ տեսակներ նույնպես ունեին ոսկրային փորվածքներ, որոնք հավանաբար ծառայել են որպես ձայնային ռեզոնատորներ: Վերջիվերջո, դինոզավրերի ամենամոտ ժամանակակից կենդանախմբերի՝ թռչունների և կոկորդիլոսների մոտ բավականին տարածված են ձայնային ազդանշանները (միանշանակ, այս խմբերի մոտ ձայնային ապարատը տարբերվում է, և, ամենայն հավանականությամբ, ժամանակի ընթացքում զարգացել է որպես անկախ ձև): Այս ամենը հիմք ընդունելով՝ հնէաբանները կարծում են, որ հավանաբար դինոզավրերը կարողացել են արձակել տարբեր ձայներ: Որոշ գիտնականներ նույնիսկ փորձում են վերակառուցել դինոզավրերի ձայները:

Ավելին...
spinning
Ինչու՞ է պտտվելուց հետո մեզ թվում, թե մեր շուրջը ևս ամեն ինչ պտտվում է